Մատչելիության հղումներ

Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Տիգրան Սարգսյանին


Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ-ի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը և ստեղծված իրավիճակում գլոբալ շուկայում ԵՏՄ-ի անդամ պետությունների ընդհանուր ռազմավարությանը վերաբերող հարցեր։

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ Սարգսյանի պաշտոնավարումը համընկել է համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներին, և այս պայմաններում հեշտ չէ աճի նոր կետեր գտնել։ «Սակայն, վերջին հաշվով, մեր ինտեգրացիոն միավորման արդյունավետության շուրջ ես որևէ կասկած չունեմ։ Հատկապես, որ այսօր մի շարք երկրներ ցանկություն են հայտնում ԵՏՄ-ին միանալու կամ նրա հետ ընդհանուր ազատ առևտրային գոտի ստեղծելու համար», - ասել է Նազարբաևը։

Սարգսյանը նշել է, որ Նազարբաևի դիրքորոշումը ԵՏՄ-ի զարգացման ռազմավարության հարցում սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց նրա նախաձեռնությունն ու գաղափարներն են ընկած Եվրասիական միասնական տարածքի հիմքում, փոխանցում է Ղազախստանի նախագահի կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG