Մատչելիության հղումներ

Վարչապետը ԿԳՆ աշխատակազմին ներկայացրեց Լևոն Մկրտչյանին


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է Դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը:

Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ այն, ինչ նախատեսված է հանրապետության նախագահի, կառավարության ծրագրերով, հանձնարարականներով, կկատարվի:

Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլրացնող բարեփոխումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG