Մատչելիության հղումներ

Ավելի քան 6 ժամ քննելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուշ երեկոյան որոշեց մեկ ամսով երկարացնել Գևորգ Սաֆարյանի կալանքը:

Ընդդիմադիր ակտիվիստը անազատության մեջ կմնա առնվազն մինչև ապրիլի 1-ը:

Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ դատարանի որոշումն անհիմն է և ևս մեկ անգամ վկայում է, որ իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է:

Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG