Մատչելիության հղումներ

Գասպարիին խոշտանգելու հայտարարության վերաբերյալ «ուսումնասիրություն է իրականացվում»


Վարդգես Գասպարին հոգեբուժական հաստատության միջանցքում, 24-ը փետրվարի, 2016թ.

Վարդգես Գասպարին հոգեբուժական հաստատության միջանցքում, 24-ը փետրվարի, 2016թ.

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվում։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- հայտարարում է Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժինը։

Նշվում է նաև, որ Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է, իսկ այսօր ժամը 19։10-ին նա հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG