Մատչելիության հղումներ

Նեպալում ինքնաթիռ է կործանվել, 23 մարդ զոհվել է


Նեպալի լեռները, արխիվ

Նեպալի լեռները, արխիվ

Նեպալի արևմտյան Մյագդի շրջանում հայտնաբերվել են Tara Airlines ընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։

«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պոկհարայի օդանավակայանի ներկայացուցչին, հայտնում է, որ ինքնաթիռն անհետացել է այսօր առավոտյան Նեպալի լեռներում։ «Մեր տվյալներով, օդանավի մեծ մասն այրված է, կենդանի մնացածներ չկան», - ասել է Դիպակ Բարանը։

Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր թռիչքից տասը րոպե անց։ Օդանավում եղել է 23 հոգի՝ անձնակազմի երեք անդամ, 20 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG