Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Պուտինի և Ասադի միջև


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր հեռախոսազրույց են ունեցել։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամն ու ռուս-ամերիկյան համաձայնագրի իրագործմանը վերաբերող հարցեր։

Սիրիայի նախագահը համաձայնագրում նշված առաջարկները համարել է կարևոր քայլ՝ ուղղված նաև քաղաքական կարգավորմանը։ «Ասադը վերահաստատել է սիրիական իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցել Սիրիայում հրադադարի հաստատմանը», - ասված է հաղորդագրությունում։

Պուտինն ու Ասադը նաև ընդգծել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի կարևորությունը։

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հիշեցնենք, հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG