Մատչելիության հղումներ

Հայ-իրանական սահմանին ծրագրվում է ստեղծվել ազգային բարեկամության արգելոց


Հայ-իրանական սահման, Արաքս գետ

Հայ-իրանական սահման, Արաքս գետ

Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերն են քննարկվել Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի հետ Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը Թումանյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Էբթեքարը ասել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև գործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես՝ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG