Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ փոխնախագահը և հանձնաժողովի նախագահը Թաթոյանին ներկայացրեցին ՄԻՊ աշխատակազմին


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և պետական-իրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատակազմին ներկայացրեցին նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանին:

Նաղդալյանը նշեց, որ Թաթոյանն իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և անաչառությամբ աշխատակազմի օգնությամբ կլուծի ոլորտում առկա խնդիրները: Ազգային ժողովի փոխնախագահի հավաստմամբ՝ օմբուդսմենի աշխատանքի արդյունքում մարդու իրավունքները երկրում կլինեն առավել պաշտպանված:

Սահակյանը մարդու իրավունքների նոր պաշտպանին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց մեծ վստահության համար և նշեց, որ այն կարևոր երաշխիք է՝ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG