Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը՝ Հայաստանի նախագահի ռեֆերենտ


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի նախագահի ռեֆերենտ: Այդ մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության փոխգնդապետ: 1995-98 թվականներին եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու, 1998-2000-ին՝ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական, 2009-2014-ին՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական, 2014 թվականից գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն է։ Դասախոսել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 2003-11 թվականներին եղել է ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրենը:

Արմեն Հարությունյանը Հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի, գլխավոր հարկադիր կատարողին կից խորհրդակցական հանձնաժողովի, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ է։

Հարությունյանը 40 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG