Մատչելիության հղումներ

Դամասկոսը համաձայն է հրադադարին


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի իշխանությունները համաձայն են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությանը։ Այդ մասին, սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնեցնել հետագա գործողությունների պլանը, թե որ տարածքներում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները և ինչ խմբեր պետք է ներգրավվեն հաշտեցման գործընթացում։

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հիշեցնենք, երեկ հայտարարեցին Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ կեսգիշերին:

Միասնական հայտարարությունում ասվում է, որ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» խմբավորման, «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ուժերի և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների դեմ մարտական գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG