Մատչելիության հղումներ

Իլյա Յաշինը մեղադրում է Ռամզան Կադիրովին


Ռուսաստան - Իլյա Յաշինը հրապարակում է իր «Սպառնալիք ազգային անվտանգությանը» զեկույցը, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2016թ․
Ռուսաստան - Իլյա Յաշինը հրապարակում է իր «Սպառնալիք ազգային անվտանգությանը» զեկույցը, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2016թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը հրապարակել է «Սպառնալիք ազգային անվտանգությանը» վերնագրով զեկույց: Նա ներկայացրել է փաստեր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կարողությունների, նրա ղեկավարությամբ Դոնբասում ռազմական գործողություններում համապատասխան խմբերի ներգրավվածության, Բորիս Նեմցովի և մի շարք այլ սպանությունների Կադիրովի առնչության վերաբերյալ:

Զեկույցն ավելի վաղ հայտնվել է Չեչնիայի նախագահի տրամադրության տակ, նա այն հրապարակել է Յաշինից առաջ՝ ВКонтакте​ սոցցանցում: Կադիրովը զեկույցը որակել է «մեկ անձի թատրոն», «դատարկախոսություն»:

Զեկույցի հրապարակման պահին Իլյա Յաշինի գործընկերները փոխանցել են, թե ստացել են զգուշացում, ըստ որի՝ տարածքում ռումբ է տեղադրված: Յաշինը, սակայն, հրաժարվել է լքել տարածքը. ցույց տալով զեկույցը՝ նա պատասխանել է, որ ռումբն իր ձեռքին է: Ավելի ուշ հայտնվել են նաև ոստիկաններ` հորդորելով հեռանալ գրասենյակից: Իլյա Յաշինը հայտարարել է, որ չի հեռանա՝ պնդելով, որ փորձ է արվում կասեցնել ընդդիմադիր կուսակցության գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG