Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Թեղուտ» ընկերության հարստատուցիչ ֆաբրիկայի հանքաքարի պահեստում իր աշխատանքային պարտականությունները կատարող, ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ, Ալավերդի քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն ընկել է թիվ երեք զետեղարանի մեջ, ինչն «անզգուշությամբ առաջացրել է նրա մահը»:

«Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG