Մատչելիության հղումներ

ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 55 միլիոն դոլարի վարկ, 25 տարի մարման ժամկետով


Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն այսօր վարկային համաձայնագիր են ստորագրել։

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, ըստ համաձայնագրի, Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 55 միլիոն դոլարի վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ:

«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը: Ծրագիրը կօժանդակի ընտրված մարզերում զբոսաշրջության մասնակցության աճին, որը տեղի կունենա ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքային վերածննդի, մշակութային ժառանգության վերականգնման, ինչպես նաև` մասնավոր հատվածի ներդրումների խթանում ապահովող համալիր մոտեցման իրականացման միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG