Մատչելիության հղումներ

ԱԺ-ում սկսվում է օմբուդսմենի ընտրության քվեարկությունը


Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյան, արխիվ

Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյան, արխիվ

Ժամը 13:30 Ազգային ժողովում մեկնարկում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:

Թեկնածուն, հիշեցնենք, մեկն է՝ իշխող Հանրապետականի կողմից առաջադրված արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է ստանալ 79 ձայն:

Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները հայտնել են, որ իրենց պատգամավորները ազատ քվեարկություն կկատարեն, Հայ ազգային կոնգրեսը քվեարկությանը չի մասնակցելու, «Ժառանգություն» խմբակցության անունից քվեարկության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG