Մատչելիության հղումներ

Մարտավարաշարային պարապմունքներ ԼՂ ՊԲ-ում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

2016 թվականի բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-23-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ:

Իրականացված միջոցառումների ընթացքում Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը:

«Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովել մեր երկրի անվտանգությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG