Մատչելիության հղումներ

Երևանը ողջունում է‎ Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնությունը


Հայաստանի արտգործնախարարության նոր շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության նոր շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է‎ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունը։

«Ողջունում ենք ‪Ռուսաստանի և ‪‎Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը՝ ‪Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Ֆեյսբուքի էջում:

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը երեկ հայտարարեցին Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ կեսգիշերին: Միասնական հայտարարությունում ասվում է, որ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» խմբավորման, «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ուժերի և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների դեմ մարտական գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG