Մատչելիության հղումներ

Բեռլինը և Փարիզը Կիևին կոչ են անում հաղթահարել քաղաքական անկայունությունը


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը (կենտրոնում), Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (աջից) և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն հանդիպում են Կիևում, 22-ը փետրվարի, 2016թ․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը (կենտրոնում), Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (աջից) և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն հանդիպում են Կիևում, 22-ը փետրվարի, 2016թ․

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հորդորում են Ուկրաինային հաղթահարել քաղաքական անկայունությունը և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել տնտեսությունը վերականգնելու համար, ինչպես նաև հետևել Մինսկի խաղաղության համաձայնագրին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իր հերթին, հույս է հայտնել, որ Արևմուտքը կստիպի Ռուսաստանին հետևել Մինսկի համաձայնագրին:

Երեկ նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին հորդորել է հետևել հրադադարի ռեժիմին, ինչպես նաև թույլ տալ ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելությանը մուտք գործել հակամարտության գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG