Մատչելիության հղումներ

Ադրբեջանը` Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիր


Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, արխիվ

2011-2015 թվականներին՝ 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ այդպիսով դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը: Այս տվյալներն առկա են Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) այսօր հրապարակած զեկույցում:

Հրապարակման համաձայն՝ աշխարհամասում ծանր սպառազինություն ներկրող երկրների ցանկում երկրորդը Մեծ Բրիտանիան է, որի ներմուծումները վերջին հինգ տարիներին 17 տոկոս անկում են ապրել նախորդած հինգ տարվա համեմատ:

Բացի այդ, SIPRI-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է Ռուսաստանից սպառազինության ներմուծումը․ եթե 2006-2010 թվականներին ռուսաստանյան սպառազինության ամբողջ արտահանման միայն 0.7 տոկոսն էր գնացել Ադրբեջան, ապա 2011-2015-ին՝ 4.9 տոկոսը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG