Մատչելիության հղումներ

Օհանյանն ու Սորոկինը քննարկել են ՊՆ-ԵԱՀԿ գրասենյակ համագործակցությունը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող՝ Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերը:

Սորոկինը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա ու հետագայում կարող է ներառել նոր ոլորտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG