Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ ժամանել է Իրան:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուղերձն է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Իրանի պաշտոնական IRNA գործակալության տվյալներով՝ Սերգեյ Շոյգուն Հասան Ռոհանիի, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգղանի հետ քննարկում է տարածաշրջանում ստեղծված կացությունը` նախևառաջ Սիրիայում ծավալվող իրադարձությունները: