Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախնական համաձայնության են եկել Սիրիայում ժամանակավոր հրադադարի հարցում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախնական համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ:

«Մենք սկզբունքորեն նախնական համաձայնության ենք եկել հրադադարի պայմանների շուրջ, որը կարող է ուժի մեջ մտնել առաջիկա օրերին», - այսօր Ամմանում Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհի հետ հանդիպումից հետո հայտարարել է Քերրին։

Քերրիի փոխանցմամբ, բանակցություններում ներգրավված կողմերը հիմա հստակեցնում են համաձայնագրի մանրամասները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG