Մատչելիության հղումներ

Քլինթոնը հաղթեց Նևադայում, Թրամփը՝ Հարավային Կարոլինայում


Նևադայում Դեմոկրատական կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնի հավակնորդների նախընտրությունում հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ միլիարդատեր Դոնալդ Թրամփը առավել թվով ձայներ է ստացել Հարավային Կարոլինայում՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների նախընտրությունում։

Քլինթոնի մրցակից սենատոր Բերնի Սանդերսը, ով նախորդ՝ Նյու Հեմփշիրում կայացած նախընտրությունում զգալի առավելությամբ հաղթանակ էր տարել, շնորհավորել է նախկին պետքարտուղարին, ով այս անգամ ստացել էր քվեների 52,5 տոկոսը։

Հանրապետականների մրցավազքում Թրամփը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ նա մրցակիցներից առաջ էր անցել նաև Նյու Հեմփշիրում։

Նախընտրական փուլերում կրած անհաջողություններից հետո Ֆլորիդայի նախկին նահանգապետ, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդի, նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշը հայտարարել է, որ ավարտում է նախընտրական պայքարը։ Մեկ տարի առաջ Ջեբ Բուշը համարվում էր հանրապետականների հիմնական թեկնածուներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG