Մատչելիության հղումներ

Սիրիայի հիմնական ընդդիմությանը միավորող Բարձրագույն բանակցությունների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հրադադար կնքել, եթե իշխող ռեժիմը դադարեցնի ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքների շրջափակումը։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ապստամբները, ովքեր պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, նաև պահանջել են ազատ արձակել հազարավոր կալանավորված ապստամբների։

Բարձրագույն բանակցությունների կոմիտեի խոսնակ Սալեմ ալ-Մեսլեթը հայտարարել է, թե պատրաստ են գնալ այդ քայլին, թեև՝ «հրադադար հաստատելու վերջնաժամկետն անցել է, սակայն Ռուսաստանն ու իշխող ռեժիմը այն չեն պահպանում՝ արհամարհելով միջազգային հանրությանը»։

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրների ներկայացուցիչները օրերս հայտարարել էին, որ համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու վերաբերյալ: Սիրիայում հրադադար հաստատելու վերջնաժամկետը փետրվարի 19-ին սպառվել է, սակայն ցամաքային և օդային գրոհներն այնտեղ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG