Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցած չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել «Քրդստանի ազատության արծիվներ» անվամբ խմբավորումը, որը ժամանակին առնչություն է ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

Ականված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ փողոցով անցնելիս է եղել զինվորականների ավտոշարասյունը։ Պայթյունի հետևանքով սպանվել է 28 և վիրավորվել մոտ 6 տասնյակ մարդ, մեծ մասը` զինվորականներ։ «Քրդստանի ազատության արծիվներ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, ըստ որի, այդ ահաբեկչական գործողությունն իրականացրել է՝ ի պատասխան Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ թուրքական բանակի իրականացրած գրոհների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG