Մատչելիության հղումներ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ, ԻԻՀ նախագահի խորհրդական Աբուզար Էբրահիմի Թորքամանին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայոց Կաթողիկոսը, կարևորելով հայ-իրանական միջպետական հարաբերությունները, մասնավորապես, նշել է՝ «երկու բարեկամ ժողովուրդների կյանքը հատկանշված է բազմադարյա մշակութային սերտ կապերով»:

Վեհափառը, ի դեմս պրն. Թորքամանի, շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ «մեծապէս գնահատելով Իրանում հայկական հոգևոր մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG