Մատչելիության հղումներ

logo-print

«Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Ադրբեջանը թուրքական արգելված մթերք է վերաարտահանել


«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտ

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտ

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, թե Ադրբեջանին կասկածում են թուրքական արգելված մթերքը Ռուսաստան վերաարտահանելու մեջ։

Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից արգելել է թուրքական մրգի, բանջարեղենի և այլ մթերքների ներմուծումը։

«Ստուգումների արդյունքում մենք պարզել ենք, որ հունվարին Ադրբեջանը հինգ անգամ մեծացրել է Ռուսաստան տոմատի մածուկի մատակարարումները»,- ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Դանկվերտը։

Ռուսական գերատեսչությանը առայժմ «անհասկանալի է», թե ինչպես է Ադրբեջանը նման կտրուկ ձևով ավելացրել ներկրվող տոմատի մածուկի ծավալները։ Բաքուն վստահեցնում է, թե մթերքը ադրբեջանական ծագում ունի։ Սակայն «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածներ ունի և գրություն է ուղարկել ադրբեջանական կառավարությանը։ Դանկվերտը չի բացառել, որ առաջիկայում ռուսաստանցի փորձագետները ստիպված կլինեն Ադրբեջան մեկնել՝ ստուգելու, թե հատկապես որտեղ է արտադրվել Ռուսաստան արտահանվող լոլիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG