Մատչելիության հղումներ

Եվրոպոլը նախազգուշացնում է Եվրոպայում նոր ահաբեկչական գործողությունների վտանգի մասին


Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթ
Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթ

Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) ղեկավար Ռոբ Ուեյնրայթը նախազգուշացնում է իսլամիստների կողմից Եվրոպայում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին։ Այս մասին նա խոսել է գերմանական Neue Osnabruecker Zeitung պարբերականի հետ զրույցում։

«Եվրոպան այժմ կանգնել է ավելի քան տասը տարվա ընթացքում ամենամեծ վտանգի առաջ։ Կարելի է սպասել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և այլ կրոնական ահաբեկչական խմբավորումներ պլանավորում են հարձակումներ ինչ-որ տեղ Եվրոպայում, այնպիսի հարձակումներ, որոնց հետևանքով շատ զոհեր լինեն քաղաքացիական անձանց շրջանում»,- ասել է Ուեյնրայթը։

Նրա խոսքերով՝ նման ահաբեկչություններ կարող են իրականացնել ոչ միայն խմբով, այլ նաև միայնակ անձինք, ընդ որում՝ եվրոպացիները, ովքեր ռազմական պատրաստվածություն են անցել ճամբարներում, պատերազմել իսլամիստ ծայրահեղականների շարքերում և տուն վերադարձել։ Նման անձանց թիվը մոտ 3-5 հազարի է հասնում։

Միևնույն ժամանակ նա հերքել է մեծ հավանականությունը, թե ահաբեկիչները Եվրոպայում են հայտնվել փախստականների հետ։ Եվրոպոլը, Ուեյնրայթի խոսքերով, նման տեղեկություններ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG