Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ երկու զինծառայող է մահացել` «արտակարգ պատահարի արդյունքում»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 7-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ-ի 19-ամյա զինծառայողներ Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG