Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասի կարծիքով՝ Նեմցովի սպանության պատվիրատուներին չեն հայտնաբերի


Բորիս Նեմցով

Բորիս Նեմցով

Ռուսաստանցիների 52 տոկոսը կարծում է, որ ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուներին չեն հայտնաբերի։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքները։ Հակառակ կարծիքին է հարցվածների ընդամենը 10 տոկոսը։

Հարցվածների մեկ քառորդի համոզմամբ՝ սպանության հեղինակների մասին ճշմարտությունը երբեք հայտնի չի դառնա, քանի որ «Ռուսաստանում որևէ քաղաքական սպանություն չի բացահայտվել»։ Նույնքան մարդ կարծում է, որ «մեղավոր կճանաչեն պատահական մարդկանց», իսկ 22 տոկոսն էլ վստահ է, որ քննիչները «կատարողներին կբացահայտեն, սակայն դժվար թե բացահայտվեն պատվիրատուների անունները»։

Այն մասին, որ Բորիս Նեմցովը սպանվել է անցյալ տարվա փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը՝ Կրեմլից ոչ հեռու, հիշում է, սոցիոլոգների տվյալներով, ռուսաստանցիների 38 տոկոսը։ Քաղաքական գործչի սպանության գործով ձերբակալվել է 5 հոգի, ովքեր Չեչնիայից են։ Նոյեմբերի 18-ին դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպչին՝ Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Հյուսիս» ջոկատի նախկին հրամանատար Ռուսլան Մուխուդինովին։ Նեմցովի մերձավորներն ու համախոհները բազմիցս են հայտարարել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի՝ սպանությանն առնչություն ունենալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG