Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է Վրաստանի դեսպանին


Սեյրան Օհանյանն իր նստավայրում ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, 19-ը փետրվարի, 2016թ․
Սեյրան Օհանյանն իր նստավայրում ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, 19-ը փետրվարի, 2016թ․

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՊՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

«Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում»,- փոխանցում է պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG