Մատչելիության հղումներ

Վազգեն Ռշտունին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վազգեն Ռշտունուն Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ նույն դատարանի դատավորի լիազորությունները:

Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցրած Տիգրան Սահակյանը շաբաթներ առաջ հրաժարական էր ներկայացրել՝ նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ։

Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով Տիգրան Սահակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նախագահը այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Դավիթ Հարությունյանին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ նույն դատարանի դատավորի լիազորությունները, Աշոտ Խաչիկյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, և Սամվել Ուզունյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG