Մատչելիության հղումներ

Անկարայի պայթյունի համար Էրդողանը մեղադրում է քրդական կազմակերպությանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ ապացույցներ կան, ըստ որոնց՝ քրդական «Ժողովրդի պաշտպանության միավորումներ» ռազմական կազմակերպությունն է (YPG) կանգնած Անկարայի արյունալի պայթյունի հետևում։

Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ այդ կազմակերպությանը աջակցել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK)։

Երկու խմբավորումներն էլ, սակայն, հերքում են իրենց մասնակցությունը։

Երկու օր առաջ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG