Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու օրերին տեղումներ են սպասվում


Այսօր Հայաստանի արևելյան շրջաններում, վաղը՝ շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին՝ արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 8-10, Հայաստանի մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, փետրվարի 22-23-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր և փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG