Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր ժամը 12:30 ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 4-րդ հարկում այրվում է բնակարան, իսկ ներսում քաղաքացի կա, փոխանցում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ):

«Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 բնակարանում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալը` մասամբ, և ջերմահարվել զգեստապահարանը: Հրշեջ-փրկարարները շքամուտքում հայտնաբերել են տան բնակիչ՝ 1936 թվականին ծնված Լ. Հ.-ի դին, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG