Մատչելիության հղումներ

Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։

«Այս, ինչպես նաև ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի շուրջ ավելի վաղ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը և նախանշվել է ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը», - ասված է հաղորդագրությունում։

Կողմերը կարևորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG