Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաքու


Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Չավուշօղլուն պաշտոնական հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Վաղը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Վրաստանում։

Նշենք, որ այսօր նախատեսված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան, սակայն Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով այն չեղյալ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG