Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը լավ է։ Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ խորհրդարանի խոսնակի ինքնազգացողությունը վատացել էր երեկ ժամը 20-ի սահմաններում։ Բժշկական կենտրոնում ամբողջական հետազոտության արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Ազգային ժողովի նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։

Խորհրդարանի ղեկավարը գտնվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG