Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը հիվանդանոց է տեղափոխվել


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

Բարձր զարկերակային ճնշմամբ, չորեքշաբթի օրը ժամը 20-ի սահմաններում Բժշկական համալսարանի թիվ մեկ հիվանդանոցային համալիր է դիմել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։

Գլխավոր բժիշկի փոխանցմամբ՝ այս պահին հետազոտությունը դեռ շարունակվում է։ Սահակյանը խորհրդարանի նախագահի առողջական վիճակը «վերահսկելի» համարեց։ Հիվանդանոց դիմելուց չորս ժամ անց դեռևս բժիշկները չունեն ախտորոշումը. առայժմ պարզ չէ՝ արդյոք կհոսպիտալացվի Գալուստ Սահակյանը, թե՝ ոչ, փոխանցեց գլխավոր բժիշկը։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG