Մատչելիության հղումներ

logo-print

Քրեակատարողական հիմնարկի ծառայողին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ մեղադրյալ Սուրեն Ե.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից 2015թ. մարտի 20-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ծառայողների կողմից կատարվել է Սուրեն Ե.-ի անձնական խուզարկությունը, որի վերաբերյալ նույն ստորաբաժանման պատասխանատու Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն` դրա մեջ նշելով, որ վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի` ընդհանուր 896 հազար ՀՀ դրամի գույք և գումար:

«Հայտնաբերված գույքն ու գումարը Էմիլ Ս.-ն վերցրել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի հերթապահ մաս, որից հետո Սուրեն Ե.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը, օրենքով սահմանված կարգով, չի հանձնել պատասխանատու պահպանության, և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված Սուրեն Ե.-ին պատկանող խոշոր չափերով ընդհանուր` 896 հազար ՀՀ դրամի գույքն ու գումարը»,- ասված է հաղորդագրությունում:

Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG