Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը այցելում է Վրաստան


Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն (աջից) ողջունում է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին, Թբիլիսի, 17-ը փետրվարի, 2016թ․
Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն (աջից) ողջունում է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին, Թբիլիսի, 17-ը փետրվարի, 2016թ․

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ արդեն կայացել է Վրաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպման ավարտին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին դիտարկում է Թուրքիան իբրև մերձավոր բարեկամի, որի հետ կապված է ռազմավարական հարաբերություններով: Այդ հարաբերությունները, ըստ վրաց նախարարի, արտահայտվում են հարցերի լայն շրջանակ ընդգրկող սերտ կապերով:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի անցկացման պատրաստակամությունը, որի առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ վարչապետների մակարդակով», - ասել է Ջանելիձեն:

Թուրքիայի արտգործնախարարը այցի շրջանակում հանդիպելու է նաև Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ: Փետրվարի 19-ին նա մասնակցելու է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների եռակողմ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG