Մատչելիության հղումներ

logo-print

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Դոնբասի բնակիչների 550-ից ավելի բողոքներ


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Դոնբասի բնակիչների 550-ից ավելի բողոքներ։

«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Պյոտր Լիտվիշկոյին, հայտնում է, որ բողոքները վերաբերում են Դոնբասում մարտական գործողությունների ժամանակ բնակիչների իրավունքների ոտնահարումներին։

ՄԱԿ-ի վերջին տվյալներով, Ուկրաինայի հարավարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով ավելի քան ինը հազար մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG