Մատչելիության հղումներ

Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում


ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում, արխիվ

Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150 հազար 39 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության գծով 2016 թվականի տարեկան անդամավճար:

Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG