Մատչելիության հղումներ

Օբաման զգուշացնում է Պուտինին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արխիվ

Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործում՝ աջակցելով Ասադի ռեժիմին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանը Սիրիայի հարցով ներքաշվում է «ճահճի» մեջ:

Ընդգծելով, որ Սիրիայում ինքը չի մրցակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Միացյալ Նահանգների նախագահը շարունակել է․ - «Կարևորագույն հարցը՝ Ռուսաստանը, փաստորեն, ձեռք է բերում մի ավերված գործընկեր երկիր, որին աջակցելու համար միլիարդավոր դոլարնե՞ր պետք է ծախսի»։

Նա զգուշացրել է, որ Սիրիան «մշտապես օկուպացրած պահելու փորձը» ծայրահեղ թանկ կարժենա Ռուսաստանի համար։ «Երկրի երեք քառորդը դեռ դուրս է Ասադի վերահսկողությունից, և մոտ ապագայում դա դեռ չի փոխվի», - ասել է Օբաման։

ԱՄՆ-ի նախագահը Սիրիայում զինադադար հաստատելու ճանապարհին ծագած բարդությունների համար մեղքի մեծ մասնաբաժինը դրել է Կրեմլի վրա։ «Եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծությունները, ինչպես վերջին շրջանում, ապա սիրիական ընդդիմությունը չի համաձայնի զինադադար հաստատել», - զգուշացրել է Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG