Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի ագրեսիան սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը»


Զոհրաբ Մնացականյան: Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Զոհրաբ Մնացականյան: Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճեց իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության և ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 15-ին և կրել է «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքն որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագիրը։

Դեսպանը կարևորել է միջազգային հանրության համախմբած աջակցությունը բանակցային գործընթացին, քանզի այն, ըստ Մնացականյանի, նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց:

Անդրադառնալով ինքնիշխանության սկզբունքին՝ Հայաստանի դեսպանը նշել է, որ այն իր մեջ կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Նրա խոսքով, խաղաղ և ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան ինքնիշխանությունը:

Դեսպանը շեշտել է, որ այդ նպատակով միջազգային համագործակցությունը միջազգային խաղաղության պահպանման տեսանկյունից ոչ պակաս համոզիչ է։

Վկայակոչելով «Ոճրագործությունների վերլուծությունների շրջանակը»՝ Հայաստանի դեսպանը եզրափակել է. - «Կանխարգելման, վաղ նախազգուշացման մեխանիզմների գործառույթը ու վատթարացող իրավիճակների ազդանշանները ՄԱԿ-ի համակարգ ուղղորդելու կարողությունը կենսական նշանակությունը ունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG