Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ռմբահարումների մեղադրանքը


Սիրիա - «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը ռմբակոծության հետևանքով փլատակների է վերածվել, Մաարաթ ալ-Նուման, Իդլիբ նահանգ, 15-ը փետրվարի, 2016թ․
Սիրիա - «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը ռմբակոծության հետևանքով փլատակների է վերածվել, Մաարաթ ալ-Նուման, Իդլիբ նահանգ, 15-ը փետրվարի, 2016թ․

Ռուսաստանը հերքում է փետրվարի 15-ին Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ռմբահարումների մեղադրանքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտարարել է, որ ռուսական օդուժը Սիրիայում հարվածներ է հասցնում բացառապես ահաբեկիչների դիրքերին՝ մի քանի անգամ տեղեկատվությունը ստուգելուց հետո միայն:

Հնչող բոլոր մեղադրանքները Ռուսաստանը համարում է Թուրքիայի կողմից տարածվող ապատեղեկատվություն՝ կեղծ և շինծու:

Կիրակի օրը Սիրիայում հիվանդանոցների և դպրոցների ռմբահարումների հետևանքով, հիշեցնենք, առնվազն 50 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG