Մատչելիության հղումներ

Յացենյուկը պնդում է, որ կառավարությունն արել է հնարավոր առավելագույնը


Վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, 16-ը փետրվարի, 2016թ.

Վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, 16-ը փետրվարի, 2016թ.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայում քիչ առաջ ներկայացրեց կառավարության հաշվետվությունը՝ պնդելով, որ գործադիր իշխանությունն արել է հնարավոր առավելագույնը:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ կա անբավարար գնահատական կառավարությանը, անբավարար գնահատական՝ խորհրդարանին, անբավարար վերաբերմունք Ուկրաինայի իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ: Բայց ես ձեզ կոչ եմ անում, անկախ ձեր որոշումից, մենք իրավունք չունենք կանգ առնել, մենք դրել ենք նոր երկրի հիմքը, եկեք միասին ստեղծենք ուկրաինական նոր տուն, նոր եվրոպական Ուկրաինա, որին արժանի է ժողովուրդը: Մենք կընդունենք այս խորհրդարանի ցանկացած որոշում, անկախ դրա բովանդակությունից: Ես խնդրում եմ խորհրդարանին, նախագահին և քաղաքական համապատասխան շրջանակներին՝ շարժվել բարեփոխումների ճանապարհով, դա մեր երկրի և մեր երկրի ապագայի միակ ճիշտ դեղատոմսն է»,- ասել է Յացենյուկը:

Ապա մեկնարկեցին խորհրդարանական 16 հանձնաժողովների ղեկավարների ելույթները: Յացենյուկի ղեկավարած կառավարությունից դժգոհեցին մի շարք գլխադասային հանձնաժողովներ՝ առաջ քաշելով սոցիալ-տնտեսական, առողջապահական և կառավարման ոլորտին վերաբերող խնդիրներ: Մինչ այդ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ խորհրդարանը կարող է քննարկել Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, եթե լինի 150 պատգամավորի ստորագրություն:

Այսօր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրել է հրաժարական տալ՝ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG