Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանը չի խոչընդոտի Լոնդոնի և ԵՄ-ի պայմանավորվածություններին


Դեյվիդ Քեմերոն, Մարտին Շուլց

Դեյվիդ Քեմերոն, Մարտին Շուլց

Եվրոպական խորհրդարանը չի արգելափակի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածությունը, սակայն հնարավոր է՝ ինչ-որ հարցերում չաջակցի։

Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատգամավորները ընդհանուր առմամբ մտադիր չեն խոչընդոտել Լոնդոնի և Բրյուսելի պայմանավորվածություններին, որոնք Մեծ Բրիտանիան առաջարկում է որպես պայման՝ կազմակերպությունում իր անդամակցությունը պահպանելու համար։

Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցություններին մասնակցել են նաև Եվրախորհրդարանի երեք առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները։ Երեքշաբթի օրը Քեմերոնը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ փորձելու աջակցություն ստանալ Եվրամիությունում բարեփոխումներ անցկացնելու իր առաջարկների շուրջ։ Վերջնական պայմանավորվածությունները պետք է հաստատվեն փետրվարի 18-ին՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG