Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը գազի սպառումն իջեցնել 350-380 միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։

«Մեր գնահատականներով 2030 թվականին Եվրամիությունը կարիք կունենա 380-350 միլիարդ խորանարդ մետր գազի՝ հաշվի առնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մեր ջանքերը և ջերմոցային գազի մնացորդների պարտադիր կրճատումը»,- հայտարարել է նա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2010-2014 թվականներին Եվրամիությունում գազի սպառումը 531-ից հասել է 411 միլիարդ խորանարդ մետրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG