Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Աթենքում անդրադառնալով Հունաստանը Շենգենի գոտուց հեռացնելու մասին խոսակցություններին, մասնավորապես ասել է․ - «Հունաստանը չէ այս ճգնաժամի պատճառը և ոչ էլ Եվրոպան: Թույլ տվեք պարզ ասել՝ Հունաստանը Շենգեն գոտուց հեռացնելը չի կարգավորի մեր խնդիրներից որևէ մեկը: Մեր անելիքն է՝ պաշտպանել մեր արտաքին սահմանները ոչ միայն այստեղ՝ Հունաստանում: Սա պահանջում է ավելի մեծ ջանքեր Հունաստանից, բայց նաև պահանջում է ավելի շատ ջանքեր ԵՄ գործընկերներից»:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. - «Սա դուրս գալու ժամանակը չէ, սա մեր ուժերի միավորման ժամանակն է»:

Ալեքսիս Ցիպրասը քննադատել է հարևան երկրների հայտարարությունները սահմանները փակելու մասին, ասելով, թե նման մոտեցումը «Եվրոպային կառաջնորդի դեպի մահացու ավարտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG