Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է Սիրիայում հիվանդանոցների վրա իր օդուժի գրոհների մեղադրանքը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հերքում է Սիրիայում հիվանդանոցների վրա հարձակումներին ռուսական օդուժի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները՝ կոչ անելով այդ հարցում հիմնվել պաշտոնական Դամասկոսի հայտարարությունների վրա:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան կտրականապես անընդունելի է համարում նման «անհեթեթ» մեղադրանքները, քանի որ ամեն անգամ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պարզվում է՝ ի վիճակի չեն լինում դրանք հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG